38294 դիտում
15:02 24-10-2021
Արտակարգ իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանում. ժամանել են 4 մարտական հաշվարկ հրշեջ-փրկարարներ և պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները. 60 հոգի տարհանվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» շինություններից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ:
Ժամանել է նաև հատուկ փրկարարական աշխատանքներ կատարող խումբն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրշեջները մարել են հիվանդանոցի վարչական շենքերից մեկի նկուղում և առաջին հարկում առաջացած կրակը, իսկ մինչ այդ էլ հիվանդանոցի բուժանձնակազմի և ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների հետ տարհանել են մոտ 60 քաղաքացու:
Հրշեջները այնուհետև նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+