16200 դիտում
18:40 13-04-2022
Խոշոր հրդեհ Երևանում. ժամանել է հրշեջ-փրկարարների 2 մարտական հաշվարկ. տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարկավագի փողոցի թիվ 141/5 տանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:
Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Այրվել է Կամո Համբաձումյանին պատկանող տան ավտոտնակում կուտակված 250 կգ մանրափայտ, բակում՝ 50 քմ տարածքում կուտակված աղբ, 1 խորհանարդ մետր վառելափայտ և ջերմահարվել է 2 պտղատու ծառ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարների աշխատանքը անվտանգ ապահովելու համար տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհավաքվեն, որ հրշեջ-փրկարարները կարողանան աշխատանքներ կատարել:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+