1490 դիտում
10:28 05-02-2021
Արցախում մեկնարկել է ռուս խաղաղապահների՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի 2-րդ չափաբաժնով պատվաստման գործընթացը
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները սկսել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ չափաբաժնով խաղաղապահների պատվաստումը, հաղորդում է [url=https://168.am/2021/02/05/1457068.html]168․am[/url] -ը՝ հղում անելով [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12342430@egNews]ՌԴ ՊՆ[/url]-ին։
Նշվում է, որ սկզբում պատվաստվել են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքում տեղակայված բժշկական ստորաբաժանումների զինծառայողները: Հետագայում, հաստատված ժամանակացույցի համաձայն, շարժական բժշկական բրիգադները կանցկացնեն 27 դիտակետերում հրադադարի ռեժիմի վերահսկողությունն իրականացնող անձնակազմի պատվաստումը։
Նշվում է նաև, որ ընդհանուր առմամբ, Արցախ է հասցվել պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին, ինչը բավական է խաղաղապահների ամբողջ անձնակազմին պատվաստելու համար։
«Պատվաստման ավարտից հետո բոլոր զինծառայողները ստանում են նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագիր, որում նշվում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները»,- հավելում է պաշտպանական գորատեսչությունը։
Նմանատիպ նյութեր
1667 դիտում
12:21 09-02-2021
Իրանում սկսվել է «Սպուտնիկ V» դեղանյութով բնակչության պատվաստման գործընթացը
2956 դիտում
11:57 01-07-2021
Հայաստանում «Սպուտնիկ-V»-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է
Այս բաժնից
574 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
463 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
691 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am