211652_close_icon
views-count30669 դիտում article-date 16:11 23-10-2021

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Peugeot-ն ու Skoda-ն, նրանցից մեկն էլ երկաթե արգելապատնեշներին, 5 վիրավորներից 3-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 21-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 43 կմ հատվածոմ բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 43-ամյա Սաշա Ն-ի վարած Peugeot մակնիշի և Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 33-ամյա Մարտիկ Խ-ի վարած SKoda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վայոց Ձորի մարզի բնակչներ՝ 26-ամյա Սվետլանա Խ-ն, 33-ամյա Հասմիկ Դ-ն, 4-ամյա Հակոբ Խ-ն, 5-ամյա Անգելինա Խ-ն և 2-ամյա Հայկ Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ։ 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Քոչարյանի գլխավորությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+

Նմանատիպ նյութեր