2719 դիտում
09:27 21-10-2021
Նոյեմբերի 3-ին թեժ է լինելու. առաջին դեմքերը կգան խորհրդարան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները նպատակ ունեն այնպես անել, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ խորհրդարան ներկայանան կառավարության առաջին դեմքերը եւ ներկայացնեն բյուջեի նախագիծը, պատասխանեն պատգամավորների հարցերին:
Այժմ հենց այդ աշխատանքներն են տարվում, որպեսզի բոլոր առաջին դեմքերն այդ օրերին լինեն Հայաստանում եւ ներկայանան խորհրդարան: Խոսքը հատկապես նոյեմբերի 3-ին խորհրդարանում սպասվող քննարկումների մասին է, երբ խորհրդարան պետք է գան իրավապահ համակարգի ներկայացուցիչները եւ մասնակցեն Պետաիրավական հանձնաժողովի նիստին: Այդ օրը սպասվում է, որ խորհրդարան են գալու Հառակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
Նշենք, որ այդ օրը բյուջեի քննարկումների ամենաթեժ օրերից է, երբ խորհրդարան են գալու նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՊՊԾ ղեկավար Տիգրան Ուլիխանյանը եւ այլք: Նշենք, որ այսքան ժամանակ առաջին դեմքերը շատ հազվադեպ են ներկայացել խորհրդարան, ինչպես, օրինակ, Արմեն Աբազյանը, Արգիշտի Քյարամյանը. այս պաշտոններում նրանք նոր են նշանակվել, եւ բոլորը, այդ թվում՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, անհամբեր սպասում են, որ նշված պաշտոնյաները գան խորհրդարան»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1915 դիտում
09:14 15-04-2023
Փաշինյանն ու նախարարները կգան խորհրդարան. թեժ կլինի․ «Ժողովուրդ»
1093 դիտում
09:25 24-09-2021
Կառավարության անդամները կգան խորհրդարան. բյուջեի քննարկումները սկսվում են. «Ժողովուրդ»
1057 դիտում
09:53 16-03-2023
Նիկոլ Փաշինյանն ու նախարարները կգան խորհրդարան․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
544 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»