211652_close_icon
views-count2876 դիտում article-date 21:54 20-10-2021

Հայ բռնցքամարտիկը փայլուն հաղթանակ է տարել թուրք մրցակցի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվս երկու հայ բռնցքամարտիկ մեդալ ապահովեցին Բուդվայում ընթացող բռցնքամարտի Եվրոպայի առաջնությունում՝ ընդ որում 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց թուրք բռնցքամարտիկի նկատմամբ:

¼ եզրափակիչում Չինար Մեհմեթանի հետ մենամարտում Սահակյանը բավականին գրագետ մարտ անցկացրեց: Նա աննդհատ նախաձեռնողի դերում էր ու մրցակցին զրկել էր ազատ գործելու հնարավորությունից: Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին:

Գեղեցիկ հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, թեպետ այս դեպքում իսպանացի բռնցքամարտիկի հետ պայքարը համառ ու բարդ ստացվեց: Առաջին ռաունդում մեր մարզիկը հաղթեց 3:2 հաշվով: Երկրորդում արդեն նախապատվություն մեզ տվեցին 5 մրցավարներից 4-ը: Նույն պատկերը կրկնվեց նաև 3-րդ ռաունդում, արդյունքում Իսրայելյանը հաղթեց 4:1 հաշվով:

Այս պահին Հայաստանը կիսաեզրափակիչում ունի 3 մասնակից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր