«Փոթորիկ» մականվամբ հայ բռնցքամարտիկը 45 վայրկյանում նոկաուտով հաղթեց թուրք մրցակցին. Հայկն ապացուցեց, որ ինքը Հայկ Նահապետի «հետնորդ» է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 16-ին Գերմանիայի Էսսեն քաղաքում հերթական կայծակնային հաղթանակը տոնեց Հայկ Հարությունյանը:
Այս անգամ մեր դյուցազունի հակառակորդը` ազգությամբ թուրք Ցանկան Գուենզադեն էր:
Մեր բռնցքամարտիկը ընդամենը 45 վայրկյանում նոկաուտով հաղթանակ է տարել, ևս մեկ անգամ ապացուցելով ռինգում ստացած մականունը <> (փոթորիկ) :
Հիշեցնենք, որ սա Հայկի 5 րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ բռնցքամարտում :