Դամասկոսում ավտոբուսի պայթյունից 14 սիրիացի զինվորական է զոհվել
Հոկտեմբերի 20-ին Դամասկոսում 2 ականների գործի դրվելու հետևանքով ավտոբուս է պայթել։ Ինչպես հայտնում է Тасс գործակալությունը, հղում անելով SANA գործակալությանը, ականները տեղադրված են եղել նախագահական կամրջի մոտ:
Պայթուցիկ սարքերը գործի են դրվել ահաբեկչի կողմից:
Զոհվել է 13 սիրիացի զինծառայող, ևս 3 մարդ վիրավորում է ստացել: Սակրավորները վնասազերել են մերձակայքում տեղադրված ևս 1 ական։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։