211652_close_icon
views-count2269 դիտում article-date 18:18 18-10-2021

Տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Կենտրոն, Նոր Նորք և Ավան վարչական շրջանների հանրային տրանսպորտը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքները ՀՀ պարեկային ծառայության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ հոկտեմբերի 11-ին շարունակել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ 

ՀՀ ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինները մասնավորապես՝ Գայի արձանին հարակից տարածքներում և կանգառի կետերում դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 75 տրանսպորտային միջոցներում։ 

Առավոտյան ժամերին կատարված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 6 խախտում։ Դրանք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն, որոնց համար կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ։

Օրվա երկրորդ կեսին մշտադիտարկումը շարունակվել է։ 

ՔՏՀԱ տեսչական մարմինը վաղը ևս նույն վարչական շրջանում կշարունակի հանրային տրանսպորտի աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը։ 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր