211652_close_icon

Տեսչական մարմինը կրկին դիտարկել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1675 դիտում article-date 18:10 27-10-2021
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը կրկին դիտարկել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտը ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության,  առողջապահական ևաշխատանքի տեսչական մարմինների աշխատակիցները  ՀՀ ոստիկանության հետ  համատեղ դիտարկել են Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Տեսչական մարմնի մասնագետներն Ավան և Նոր Նորք վարչական շրջանների կանգառներում ուսումնասիրել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում կատարող 119 տրանսպորտային միջոց։Մշտադիտարկման արդյունքումհայտնաբերվել է խախտման 12 դեպք, որոնցհիմքովկազմվել են վարչական արձանագրություններ:

Խախտումները հիմնականում վերաբերել ենվարորդների ու ուղևորների կողմից դիմակ չկրելուն։

 2 տրանսպորտային միջոցներ էլ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝վարորդների կողմիցվարորդական իրավունքի վկայական չունենալու հիմքով։ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի աշխատակիցները կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով կրկին իրազեկել են կանոնները խստորեն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր