211652_close_icon
views-count14598 դիտում article-date 23:06 14-10-2021

Հայաստանում գործարկվում է Viber-ի անհետացող հաղորդագրությունների գործառույթը խմբային զրույցներում

Այժմ կարող եք խմբային զրույցներում կարգավորել հաղորդագրությունների անհետացման ժամանակը`10 վայրկյանից մինչև մեկ օր, ինչպես նաև պաշտպանել ձեր նամակագրությունն ուրիշին փոխանցելուց, արգելել պատճենումը կամ սքրինշոթը։ Գործառույթն արդեն հասանելի է Հայաստանում։
 
Viber մեսենջերը հայտարարում է նոր գործառույթի՝ խմբային զրույցներում հաղորդագրությունների անհետացման, գործարկման մասին։ Նախկինում այս գործառույթը հասանելի էր միայն մեսենջերում մասնավոր զրույցների համար:

Նորամուծության շնորհիվ Viber-ի օգտատերերը կարող ենխմբային զրույցում կարգավորել հաղորդագրությունների անհետացումը հաղորդագրությունը կարդալուց 10 վայրկյան, մեկ րոպե, մեկ ժամ կամ մեկ օր հետո: Android OS 6 և ավելի նոր տարբերակ ունեցող սարքերում,անհետացող հաղորդագրությունների գործառույթն օգտագործելիս,Viber-ն արգելափակում է հաղորդագրության փոխանցումը մեկ այլ օգտատիրոջ,պատճենումը (copy) կամ սքրինշոթը։ IOS-ը և Android-ի ավելի վաղ տարբերակներ օգտագործողներն ինքնաբերաբար կտեղեկացվեն, եթե զրուցարանում ինչ-որ մեկը իր անհետացող հաղորդագրությունն սքրինշոթ անի: Այս գործառույթը կարող է կիրառվել ցանկացած տիպի հաղորդագրության, ներառյալ լուսանկարների և սթիքերների համար:

Օրինակ, տնային խնջույք կազմակերպելիս կարող եք ձեր ընկերներին ուղարկել ինտերկոմի կոդն անմիջապես Viber-ի խմբակային չաթում և անհետացող հաղորդագրության ժամաչափ սահմանել 1 րոպե: Հաղորդագրությունը կանհետանա օգտատերերի կարդալուց մեկ րոպե անց:
Viber-ում մասնավոր և խմբային զրույցները պաշտխանված են ծայրից ծայր(End-to-end) կոդավորմամբ, ինչի շնորհիվ օգտատերերը կարող են վստահ լինել, որ իրենց կապը մնում է մասնավոր և ապահով: Անհետացող հաղորդագրությունները բազմաթիվ գործիքներիցլոկ մեկ է, որի շնորհիվ Viber-ն ապահովում է հաղորդագրությունների տարածման և շփման անվտանգ ծառայություն: Այս գործառույթի շնորհիվ օգտատերերը կարող են վստահ լինել ինչպես անձնական, այնպես էլ խմբային զրույցների հաղորդակցության գաղտնիությանը:

«Մենք ուրախ ենք, որ Viber-ն իր բոլոր օգտատերերին նոր հնարավորություն է ընձեռում՝ ուրիշների հետ առավել անվտանգ հաղորդակցվելու համար», - ասաց Rakuten Viber-ի արտադրության գծով փոխնախագահ Նադավ Մելնիկը: «Մեր օգտատերերի անվտանգությունը երկար տարիներ եղել է մեր գերակա առաջնահերթությունը, և դա հաստատում է նաև ծայրից ծայր գաղտնագրման առկայությանը, որը կանխադրված օգտագործվում է Viber- ում: Այս թարմացումով մեր օգտատերերի միջև հաղորդակցության գաղտնիության պաշտպանությունն ավելի անհատականացված է դառնում»:
 
Rakuten Viber-ի մասին.
Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։
Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք  հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:

Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:
 
 
 

Նմանատիպ նյութեր