2064 դիտում
14:22 14-10-2021
Խաղողագործներին պետք է մղենք միավորվել իրար հետ և ձևավորել ասոցիացիա. Փաշինյան
Ինստիտուտներ, համակարգեր ստեղծելը մեր խնդիրն է. կարծում եմ՝ այսօրվանից մենք պետք է մեր ֆերմերների հետ աշխատենք եւ խաղողագործներին մենք պետք է մղենք միավորվել իրար հետ եւ ձեւավորել ասոցիացիա, կազմակերպություն, որպեսզի իրենք այսօրվանից կարողանան հաջորդ տարվա համար բանակցել մթերողների հետ եւ անհրաժեշտության դեպքում հարցեր բարձրացնել կառավարության առջեւ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որովհետեւ ամեն անգամ գալ օգոստոսի վերջին ասել, որ խաղողի մթերման խնդիր կա, ճիշտ չէ: Նաեւ այնքան էլ ճիշտ չէ, երբ կառավարությունը գնում, ասում է՝ այսքանով պետք է մթերեք, խնդրում է կամ պահանջում է: Դա իրականում խաղող արտադրողների եւ մթերողների բանակցությունների կարգավորման հարց է: Իհարկե, այդտեղ կան նրբություններ շուկայի կարգավորման առումով: Ես չեմ ասում, որ կառավարությունը շուկայի կարգավորման գործառույթ չունի, ես ասում եմ, որ այդ գործառույթը պետք է լինի մաքսիմալ արդյունավետ»,- ասաց նա:
Իր հերթին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ շատ զարգացած երկրներում գյուղացիները միավորվում են ասոցիացիաների մեջ եւ մթերման գինը որոշվում է այդ ասոցիացիաների եւ մթերող ընկերությունների բանակցությունների արդյունքում: Այսինքն բանակցում են հավասարազոր ուժեր, ոչ թե մեծ մթերող ընկերությունը եւ փոքր անհատ գյուղացին: «Այդ բանակցությունների արդյունքում ձեւավորվում է ավելի արդար գին»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր
8323 դիտում
22:20 08-06-2024
Հայաստանի անշարժ գույքի ոլորտի առաջատարները միավորվել ու ստեղծել են «Հայաստանի ռիելթորների ասոցիացիա»-ն
Այս բաժնից
454 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
472 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները