8323 դիտում
22:20 08-06-2024
Հայաստանի անշարժ գույքի ոլորտի առաջատարները միավորվել ու ստեղծել են «Հայաստանի ռիելթորների ասոցիացիա»-ն
Հայաստանի անշարժ գույքի ոլորտում առաջատար՝ ALEX-R, ARGO REALTY, BANALI, CALIBRI, KENTRON, RED INVEST GROUP և SILVER REA ընկերությունները միավորվել և ստեղծել են «Հայաստանի ռիելթորների ասոցիացիա»-ն:
Ասոցիացիայի առաջնային նպատակներն են՝
- միասնական դիրքորոշմամբ օժանդակել ոլորտում իրականացվող հանրային քաղաքականությանը, օրենսդրական նախաձեռնություններին և հանրային բարենպաստ միջավայրի ձևավորմանը,
- մասնակցել Հայաստանում անշարժ գույքի ոլորտում ներդրումային միջավայրի բարելավմանը՝ խթանելով Ասոցիացիայի, ռիելթորական ընկերությունների միջազգային կապերի ընդլայնմանը և միջազգային համագործակցության ամրապնդմանը,
- ձևավորել բարենպաստ միջավայր և միասնական հարթակ ոլորտի մասնակիցների համար, աջակցել ռիելթորների կրթությանը, կադրերի շարունակական մասնագիտական զարգացմանը, նրանց հնարավորությունների ու փորձառության ընդլայնմանը։
7 անդամ ընկերությունների միաձայն որոշմամբ ասոցիացիայի խորհրդի նախագահ է ընտրվել «Կենտրոն» գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը, ասոցիացիայի նախագահ՝ Դավիթ Ամիրյանը։
Հետևե´ք մեր հետագա գրառումներին՝ ծանոթանալու ասոցիացիայի գործունեությանը։

Նմանատիպ նյութեր
2061 դիտում
14:22 14-10-2021
Խաղողագործներին պետք է մղենք միավորվել իրար հետ և ձևավորել ասոցիացիա. Փաշինյան
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով