2146 դիտում
13:57 14-10-2021
«Էյր Արաբիա» ընկերությունն ու ՀՀ կառավարությունը ներդնում են 10-ական մլն դոլար և հիմնադրում հայկական ազգային ավիափոխադրող՝ «Արնա». Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար Դավիթ Փափազյանը՝ անդրադառնալով ազգային ավիափոխադրողի ստեղծմանը, հայտարարեց, որ Կառավարությունը պարզապես ավիաընկերություն չի գրանցում, որը կարող էր տեսականորեն դառնալ վերջին 20-25 տարիների ընթացքում նման փորձերից մեկը, այլա այս ծրագրով ստեղծում է ազգային մրցունակ ավիափոխադրող, որն ի սկզբանե ունի մրցակցային առավելություն, որն «Էյր Արաբիա» ընկերության մոդելի մոտ 20 տարվա դրական փորձն է։
Նրա խոսքով՝ ստացել են առավելագույն կենսունակ մոդել: «Սա մեզ առաջին անգամ հնարավորություն է տալիս ունենալ երկարաժամկետ մրցունակ և կենսունակ ռազմավարության վրա հիմնված ազգային ավիափոխադրող: Ծրագիրը կենսունակ է, քանի որ իր հետ բերում է փորձարկված, հաջողված մոդել, պրոֆեսիոնալ կառավարում և երկարաժամկետ ռազմավարություն մշակելու փորձ: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողի հետ համատեղ ընկերության ստեղծումը նաև ներդրումային մրցակցության տեսանկյունից մեծ նշանակություն ունի»,-ասաց Փափազյանը:
Ըստ Փափազյանի՝ այս մակարդակի գործընկերոջ հետ համատեղ հաջողված ծրագիրը ավիափոխադրության ոլորտի բարդ ոլորտում ծառայելու է նաև մի քանի այլ վերափոխման մեգանպատակների, մասնավորապես՝ նպաստելու է ՀՀ-ն գործարարների համար գրավիչ, ներդրումների համար՝ ապահով երկիր դարձնելուն, և Հայաստանի՝ ցանկալի ու հուսալի գործընկեր ընկալվելուն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ դեռևս 2018-ին իրենք կարևորել են ՀՀ-ում հայկական ավիաընկերությունների ստեղծման և զարգացման նպատակը, և այդ առումով Կառավարությունը որոշակի դերակատարում պետք է ունենա:
«Այս որոշումն արտահայտում է ՀՀ կառավարության՝ հայկական ավիաընկերություն ունենալու քաղաքական կամքը, ինչը չի նշանակում, թե ՀՀ-ում այլ հայկական ավիաընկերություններ չպետք է և չեն կարող լինել: Տվյալ դեպքում, ՀՀ կառավարությունը, պայմանավորվածություն ունենալով «Էյր Արաբիա» ընկերության (դուստր ընկերության) հետ, հետևյալ գործողությունն է անում՝ յուրաքանչյուրը ներդնում են 10 մլն դոլար: «Էյր Արաբիա» ընկերությանը, որ փորձառություն ունի ավիաընկերություն ստեղծելու և զարգացնելու, մենք հրավիրում ենք մեզ հետ համատեղ հիմնադրել ու կառավարել ավիաընկերություն, որը կկոչվի «Արնա»»:
Փաշինյանն ընդգծեց՝ ստեղծվող ավիաընկերությունը ոչ մի արտոնություն չի ունենալու և գործելու է մրցակցային հավասար դաշտում: Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անեն, որ 2022-ի գարնանից ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ իրականացնի:

Նմանատիպ նյութեր
3050 դիտում
23:40 14-07-2021
Հայաստանը կունենա ազգային «լոու քոսթ» ավիաընկերություն. ստորագրվեց համաձայնագիր «Էյր Արաբիա» ընկերության հետ
2275 դիտում
21:01 05-12-2021
Արաբական «Մասդար» և «Էյր Արաբիա» ընկերություններն ակտիվացնում են տեղական ներդրումային շուկան
1117 դիտում
16:43 27-04-2023
Փաշինյանը և Էյր Արաբիա ընկերության տնօրենը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
Այս բաժնից
10492 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am