211652_close_icon
views-count2228 դիտում article-date 15:50 12-10-2021

Լեգենդար Նիկիտա Սիմոնյանը դարձավ 95 տարեկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր լրանում է խորհրդային և հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 95-ամյակը:

Վաստակաշատմարզիչը ծնվել է 1926 թվականին: Հայ անվանի ֆուտբոլիստը խաղացել է Սուխումի «Դինամո»-ում (1940), Մոսկվայի «Կռիլյա Սովետով» (1946/48) և «Սպարտակ» (1949/59) ակումբներում: ԽՍՀՄ առաջնություններում որպես ֆուտբոլիստ անցկացրել է 267 հանդիպում, խփել` 144 գնդակ:

1956 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն և գավաթակիր: ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ: 1973 թվականին Երևանի «Արարատը» նրա ղեկավարությամբ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր:

Սիմոնյանը գլխավորել է նաև Մոսկվայի «Սպարտակը» (ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն և եռակի գավաթակիր) և Օդեսայի «Չեռնոմորեցը», ինչպես նաև ԽՍՀՄ հավաքականը (1976/79):
Այժմ Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլային միության առաջին փոխնախագահն է:

Ականավոր ֆուտբոլիստն ու մարզիչը պարգևատրվել է ՖԻՖԱ-ի շքանշանով: Արժանացել է նախկին ԽՍՀՄ բազմաթիվ մեդալների ու շքանշանների:

Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մովսես Խորենացի» մեդալով, Երևանի պատվավոր քաղաքացի է:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր