Մեր պետության անվտանգության գլխավոր մարտահրավերներից են դարձել տարբեր պաշտոնյաների հայտարարությունները․ ՀՀ ՄԻՊ
Մեր պետության անվտանգության ու մարդու իրավունքների գլխավոր մարտահրավերներից են դարձել տարբեր պաշտոնյաների հայտարարությունները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Դրանք արվում են քաղաքական դժգոհություններ առաջ չբերելու կամ դժգոհությունները մեղմելու համար, բայց թմրեցնում են մարդկանց զգոնությունը, բարդացնում են նրանց իրավունքների պաշտպանությունն ու վնասում են երկրի անվտանգությունը»,-գրել է նա: