211652_close_icon
views-count19619 դիտում article-date 21:17 09-10-2021

Տավուշի մարզում բախվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան ու 58-ամյա վարորդի Niva-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ապրիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 7-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
 
Այդ օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Կողբ-Բերդավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Տավուշի մարզի բնակիչներ, 53-ամյա Նորիկ Մաճկալյանի վարած` Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության Mercedes մակնիշի և 58-ամյա Մեխակ Հարությունյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ. Հարությունյանն ու նրա ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, Հեղինե Ղումաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
 
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր