211652_close_icon
views-count1061 դիտում article-date 13:40 08-10-2021

Իշխանությունները երկրի ներսի անվտանգությամբ ավելի շատ են մտահոգ, քան թե սահմանների. Սեյրան Օհանյան

Հայաստանի իշխանություններն այսօրվա դրությամբ ավելի շատ միջոցառումներ են իրականացնում՝ կապված ոստիկանության գործողությունների եւ ավելի շատ երկրի ներսի, քան թե անմիջապես սահմանների անվտանգության ապահովման հետ։ Այս մասին հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց հանրապետության պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

News.am-ի փոխանցմամբ՝ նախկին նախարարի կարծիքով՝ նրանց մոտ միայն շատ լավ է ստացվում ներկայացումներ բեմադրելը փողոցներում եւ «Եռաբլուր» պանթեոնում։

«Իշխանությունները չունեն այն սպառնալիքների գնահատականը, որոնք առկա են մեր տարածաշրջանում։ Մասնավորապես, խոսքը Ադրբեջանի եւ Թուրքիայի հավակնությունների մասին է։ Անկարայի եւ Բաքվի հենց այդ քաղաքականութունն է ստիպել Իրանին զորավարժություններ անցկացնել իր սահմաններին, ուժի ցուցադրմամբ եւ հոգեբանական ներգործությամբ պոտենցիալ հակառակորդի վրա։ Իսկ Իրանի մասին խոսելով՝ արժե նշել, որ մենք բավական բարիդրացիական հարաբերություններ ունենք։ Դա այն երկրներից մեկն է, որի շնորհիվ մենք արտաքին աշխարհի ելք ենք ստանում։ Մենք պարտավոր ենք իրանական կողմի հետ պահպանել համապատասխան հարաբերություններ ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական առումով»,- ընդգծեց Օհանյանը։

Նմանատիպ նյութեր