18362 դիտում
16:56 07-10-2021
Աղավնաձորի նախկին գյուղապետը որդուն ազատել է բանակից, համայնքի գույքն էլ ապօրինի սեփականաշնորհել է. իրավապահներ. aravot.am
Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Դանիելյանն որդուն ազատել է զինվորական ծառայությունից՝ խաբեության ճանապարհով. այս մասին, Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանությունը գրություն է ստացել ԱԱԾ-ից:
Մխիթար Դանիելյանը ինչ-ինչ ճանապարհով որդուն, ինչպես ասում են՝ բանակից ազատել է դասական եղանակով՝ որդու փաստաթղթերում ձեւակերպելով ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների առկայություն, սակայն ըստ իրավապահների՝ իրականում նրա որդին չի ունեցել նման խնդիրներ։
Նախկին գյուղապետը, ըստ այդ գրության՝ այլ ապօրինություններ էլ է կատարել։ Մխիթար Դանիելյանն իր պաշտոնավարման տարիներին համայնքի ղեկավարի տեղակալ Աննա Բ.-ի եւ քարտուղար Մակիչ Դ.-ի կողմից կեղծելով համայնքի ավագանիների ստորագրությունները՝ 2014-2017 թվականներին պաշտոնական կեղծ փաստաթղթեր է կազմել եւ ապա օգտագործել: Իսկ 2017 թվականին պաշտոնական աճուրդներ կազմակերպող եւ աճուրդի անցկացման համար պատասխանատու մի շարք անձանց հետ նախնական համաձայնության գալով՝ խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, համայնքին պատկանող գույքը սեփականաշնորհել է իր անունով։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
2568 դիտում
20:59 26-10-2022
Մալիշկայի նախկին գյուղապետը համայնքի հողը չնչին գումարով վաճառել է որդուն. aravot.am
4367 դիտում
09:37 01-06-2022
Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահը որդուն բանակից ազատել է Ռուբեն Հայրապետյանի ջանքերով «Ժողովուրդ»
Այս բաժնից
1849 դիտում
19:58 13-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան առիթով
799 դիտում
19:45 13-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
742 դիտում
19:33 13-01-2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը