«Ռոման» ջախջախեց «Կրոտոնեին», Մխիթարյանը՝ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ա Սերիայի 35-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 5-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ «Կրոտոնեի» նկատմամբ:
Հռոմեացիների կազմում չորրորդ գնդակը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով նաև երկու գոլային փոխանցում է կատարել այդ խաղում։ Սա Մխիթարյանի 10-րդ գոլն էր Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում։
«Ռոմայի» կազմում դուբլ են ձևակերպել Բորխա Մայորալը և Լորենցո Պելեգրինին։ Ի դեպ, բոլոր 5 գոլերն էլ հռոմեացիները խփել են երկրորդ կեսում, հայտնում է Armsport.am-ը: