211652_close_icon
views-count21811 դիտում article-date 11:45 01-10-2021

Երեւանում վերջին հրաժեշտն են տալիս Հայկոյին․ News.am. ՈՒՂԻՂ

Երեւանում այսօր վերջին հրաժեշտն են տալիս երգիչ Հայկոյին։

ՀՀ վաստակավոր արտիստը կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին։ Նա առողջական խնդիրներ ուներ կորոնավիրուսի հետ կապված եւ օրեր շարունակ գտնվում էր հիվանդանոցում։

Տաղանդավոր երաժիշտի կորուստը ծանր է հարազատների ու ընկների, ինչպես նաեւ ամբողջ հանրության համար։

Հայկ Հակոբյանը 1996թ.-ին «Մոսկվա 96» երաժշտական փառատոնի ընթացքում զբաղեցրել է առաջին տեղը։ 1997թ.-ին դարձել է «Մեծ խնձոր» (Big Apple) նյույոքյան փառատոնի հաղթողը։ 1998թ.-ին Հայաստանում դարձել է «Այո» մրցույթի լավագույն հեղինակ-կատարող։ 2016թ․-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։

Երգիչը 2007թ.-ին «Anytime you need» երգով Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ զբաղեցնելով ութերորդ տեղը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր