211652_close_icon
views-count2257 դիտում article-date 21:47 30-09-2021

Չարաշահումներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում՝ «ծաղիկ» և «դաբաղ» տեսակի պատվաստանյութերի գնման գործընթացում. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում կատարված ստուգողական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց լիազորությունները, 2019-ի դեկտեմբերի 16-ին նախարարության կողմից  «ծաղիկ» տեսակի պատվաստանյութի ձեռքբերման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Կենդանիների առողջության պահպանման ֆեդերալ կենտրոն» ՖՊԲԿ-ի (ՌԴ) հետ 24.01.2020թ.-ին կնքել են պայմանագիր, որի արդյունքում գնման հայտով սահմանված 45.235.620 դրամից բացի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ որպես ավելացված արժեքի հարկ պետական բյուջե է վճարել հավելյալ 9.047.250 դրամ:

2019թ. դեկտեմբերի 16-ին նախարարության կողմից «դաբաղ» տեսակի պատվաստանյութի ձեռքբերման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Սկիֆ Ագրոս» ՍՊԸ (ՌԴ) հետ, 28.02.2020թ.-ին կնքել են պայմանագիր, որի արդյունքում գնման հայտով սահմանված 226.227.500 դրամից բացի, որպես ավելացված արժեքի հարկ պետական բյուջե պետք է վճարվեր հավելյալ 44.474.250 դրամ:

Ըստ ստացված նյութերի՝ մատակարար կազմակերպության կողմից պատվաստանյութը սահմանված ժամկետներում չմատակարարելու պայմաններում, նախարարության պաշտոնատար անձինք սահմանված կարգով չեն երկարացրել բանկային երաշխիքի ժամկետներն, ինչպես նաև չեն կիրառել պայմանագրով սահմանված տույժերն ու տուգանքները, այլ պարզապես միակողմանի խզել են պայմանագիրը, որի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 2.445.000 դրամի վնաս:

Մասնրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր