43031 դիտում
19:57 29-09-2021
Դատարանը կալանավորել է Իսրայելի 55-ամյա քաղաքացուն, ով կասկածվում է Երևանում 56-ամյա տղամարդուն դանակի մի քանի հարվածներով սպանելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ռոման Մախմուդյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Աճեմյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Հայաստանի և Իսրայելի քաղաքացի, 55-ամյա Յուրի Մ.-ի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Յուրի Մ.-ն, ով կասկածվում է 56-ամյա Վաղինակ Ե.-ին սպանելու մեջ, կալանավորվեց և դատարանից տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 26-ին սպանություն էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ էր ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման կենտրոն, որ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը, որպեսզի կարողանան բացել Սիսակյան 6 շենքի բնակարաններից մեկի դուռը:
Օպերատիվորեն ժամանել էր ԱԻՆ ՓԾ Երեւանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Գրիգոր Գալստյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաեւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Սեւան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակակ Արթուր Զաքարյանը եւ նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:
Օպերատիվորեն ժամանել էր նաեւ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Սահակյանի եւ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գեւորգ Պողոսյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանն ու հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Փրկարարներն ու ոստիկանները տեւական ժամանակ դռան զանգն էին հնչեցնում, որպեսզի դուռը բացեին, քանի որ Մաշտոցի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ներսում մարդ կա:
Տեսնելով, որ դուռը չեն բացում, փրկարարները ընթերակաների ներկայությամբ բացեցին դուռը, որտեղ հյուրասենյակի հատակին հայտնաբերում են տղամարդու դի:
Ահազանգով դեպքի վայր էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի եւ Հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վահե Աճեմյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մինչ ոստիկաններն ու քննիչները հյուրասենյակում դատաբժշկի գլխավորությամբ զննում էին դին, լավ էր, ոստիկանները ճիշտ կողմնորոշվեցին եւ հենց բնակարանի մեկ այլ սենյակում հայտնաբերեցին սպանությունը կատարող ենթադրյալ կասկածյալին»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը Հայաստանի եւ Իսրայելի քաղաքացի 55-ամյա Յուրի Մ.-ն է, ով բնակարանից բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը նշված բնակարանի բնակիչ, 56-ամյա Վաղինակ Ե.-ն էր:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, նրա մարմնի վրա կար սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մի քանի վնասվածք:
Փաստի առթիվ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ․ Քր.Օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին արնանման հետքեր, արյունոտ մի քանի դանակներ, իսկ խոհանոցային մեկ դանակն էլ հայտնաբերվել է սպանվածի պարանոցի վրա:
Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ երբ ոստիկանները կասկածյալին բերման էին ենթարկում, նա հավանաբար գինովցաց էր, քանի որ հայհոյանքներ էր հնչեցնում ոստիկանների հասցեին, իսկ ականատես հարեւաններն էլ ասում էին. «Հիմա որ ոստիկանները դրան մի քանի մուշտի տան, կասեն վայ, հասեք, մարդուն ծեծեցին, առնվազն երկաթյա նյարդեր պետք է ունենաս, որ քեզ ամենավերջին հայհոյանքները տան, ու դու չհակադարձես, մենք լինեինք, դրա հայհոյանքների համար կարող ա դառնայինք մարդասպան, էլ ինչ ասես, երնեկ էդ տղերքին, որ չհավասարվեցին դրա մակարդակին: Բայց որ էդ քֆուր տվողը, որ 2 օր առաջ էր Իսրայելից Հայաստան վերադարձել, էնտեղի իրավապահներին նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերեր, պատկերացնում ենք, թե ինչ կանեին, էն օրը կգցեին, որ հասանիքը միտը կգար»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
964 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
949 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
877 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր