211652_close_icon
views-count1057 դիտում article-date 14:09 28-09-2021

Գագիկ Ջհանգիրյանը և Ստոկհոլմի Վերաքննիչ դատարանի դատավոր Յոնաս Հոգստրոմը ստորագրել են հուշագիր

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջազգային կապերի բաժնի ղեկավար, Ստոկհոլմի Վերաքննիչ դատարանի դատավոր Յոնաս Հոգստրոմը հանդիսավոր պայմաններում ստորագրեցին համագործակցության հուշագիր: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ից։

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի օրենսդրության շրջանակներում իրականացնել փոխշահավետ համագործակցություն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ իրենց հաստատությունների կատարելագործման և զարգացման նպատակով։

Հուշագրի ստորագրման կարևոր նպատակն է բարձրացնել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, նպաաստել արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:

Հուշագրի շրջանակներում նախատեսվում է համատեղ ծրագրի մշակում, որը կնպաստի Հայաստանում դատավորների և դատավորների թեկնածուների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև դատական վարչարարության, դատավորների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության բարելավմանը:

Նմանատիպ նյութեր