211652_close_icon
views-count4531 դիտում article-date 18:45 26-09-2021

Մեր դպրոցների որոշ մասում տպավորություն է, թե իրերն ավելի կարևոր են, քան երեխաները. ԿԳՄՍ փոխնախարար

Մեր դպրոցների որոշ մասում տպավորություն է, թե իրերն ավելի կարևոր են, քան երեխաները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Դպրոցին տրվում է նոր սարքավորում կամ տեխնոլոգիա և այն պահվում է փակի տակ, որպեսզի չփչանա։

Ավելին, նման վարվելակերպը երբեմն կարող է մատնացույց արվել՝ որպես օրինակելի, թե ինչ խնամքով են պահում։

Դպրոցական լաբորատորիաները և սարքավորումները թանգարանային նմուշից պիտի դառնան ամենօրյա գործիք, որով երեխաների սովորելն ավելի արդյունավետ ու հետաքրքիր է։

Իսկ դրանք խնամքով օգտագործել պիտի սովորեն նաև երեխաները։ Ու նաև սա է դպրոցի խնդիրը»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր