211652_close_icon
views-count1228 դիտում article-date 20:12 23-09-2021

Համագործակցության նոր հորիզոններ․ ՀՊՏՀ-ն ու ՀայՓոստը հուշագիր են ստորագրել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը և ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը սեպտեմբերի 23-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր: Այն միտված է ուսանողների կրթության որակի բարձրացմանը, պրակտիկ փորձի հարստացմանը։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը համոզմունք հայտնեց, որ երկկողմ գործակցությունն արդյունավետ հարթակ կծառայի համատեղ ծրագրերի իրականացման համար։
«21-րդ դարն իր պահանջներն ունի։ Չօգտագործել մեր ողջ ներուժն ու այն չներդնել կրթության զարգացումը որակական նոր աստիճանի բարձրացնելու համար, կնշանակի ոչինչ չանել։

Մենք ողջունում ենքՀայՓոստ ընկերության ակտիվ ջանքերն այս ուղղությամբ։ Կարծում եմ՝ առաջիկայում բավականին հետաքրքիր քննարկումներ կունենանք, կընտրենք այնպիսի մարտավարություն, որը կխթանի և ավելի կսերտացնի մեր համագործակցությունը։ Ես առավել քան համոզված եմ, որ եթե համատեղենք մեր ջանքերը, ցանկալի արդյունքը չի սպասեցնի»,- նշեց Դիանա Գալոյանը։

ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ՀՊՏՀ ռեկտորին ներկայացրեց փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ ընկերության պատկերացումները՝ հավաստելով, որ համագործակցությունը զարգացման տեսանելի հեռանկարներ ունի. «ՀՊՏՀ-ի հետնոր համագործակցությամբ մեր երիտասարդներին հնարավորություն կտանք ՀՀ ամենամեծ ցանցն ունեցող կազմակերպությունում ստանալ պրակտիկ և խորը գիտելիքներ մեր այն աշխատակիցներից, որոնք ոլորտի պրոֆեսիոնալներ են: Այս քայլով մենք նաև հնարավորություն կտանք ուսանողներին աշխատել ՀայՓոստում, շարունակաբար կրթվել և զարգանալ՝ համախմբվածության, համագործակցային մթնոլորտում»:

Հուշագիրն ամրագրում էուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաների անցկացումնընկերությունում, բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների կազմակերպում։

Երկկողմ համագործակցությամբթեստավորման և հարցազրույցների արդյունքում ուսանողներին աշխատանքով ապահովման հնարավորություն է ստեղծվում։
 
 
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին
ՀայՓոստ ՓԲԸ հասարակայնության հետ կապերի տնօրինություն


 
 

Նմանատիպ նյութեր