211652_close_icon
views-count1135 դիտում article-date 19:27 27-04-2024

Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Տիգրան Աբրահամյան

Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր:

Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, թե «որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով տարածել կառույցի հեղինակությանը վնասող ապատեղեկատվություն և ուղղորդված սխալ տեղեկություններ»:

Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը, ստորացման ենթարկումը, պաշտոնատար անձանց կարգավիճակ ունեցող անձանց տգետ ու փողոցայինին հատուկ պահվածքն ու բառապաշարը, ոստիկանության որոշ ստորաբաժանումների, աշխատակիցների ոչ համաչափ գործողությունները և անհարկի դաժանությունը: Կարող եմ երկար շարունակել:

Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր:
Նշածս և բազմաթիվ պատճառներն են, որը ահռելի վնաս են հասցնում ոստիկանությանը` որպես ինստիտուտի և երկրի ներքին անվտանգությամբ զբաղվող կառույցի:

Այնպես որ պարոնայք, դուք դեռ ժամանակ ունեք հետ կանգնելու քաղաքական մեծամասնության մահակը լինելու անպատիվ դերից և վերադառնալու օրենքի դաշտ»:

Նմանատիպ նյութեր