5336 դիտում
09:42 23-09-2021
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրավիրված են եղել Անկախության օրվա միջոցառմանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պես հրավիրված են եղել ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին կառավարությունից: Սակայն, ինչպես հայտնի է, բոլոր երեք նախագահներն էլ չեն մասնակցել այդ միջոցառմանը՝ մերժելով Նիկոլ Փաշինյանի հրավերը:
Երեկ՝ ամբողջ օրը, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներից ամեն դեպքում պարզել՝ հրավեր ստացել են, թե ոչ, և ինչու չեն մասնակցել միջոցառմանը, սակայն ամբողջ օրվա ընթացքում նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ կառավարությունից վստահեցրին, թե բոլոր երեք ղեկավարներին էլ հրավեր եղել է:
Հիշեցնենք, որ Հրապարակում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաև Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին։ Ե՛վ «Պատիվ ունեմ»-ը, և՛ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» խմբակցությունը չեն մասնակցել միջոցառմանը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2079 դիտում
10:11 04-02-2021
Ինչ են ասել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը. Նոր մանրամասներ առաջնորդների հանդիպումից. «Ժողովուրդ»
5703 դիտում
09:11 11-06-2019
Վիտալի Բալասանյանին աջակցում են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը. «Իրատես»
1935 դիտում
08:40 08-10-2015
Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցությանը Սամվել Բալասանյանը հրավիրված չի եղել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1837 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8907 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին