94586 դիտում
08:20 23-09-2021
Արտակարգ դեպք Երևանում. Քաղաքացին մետաղյա ճաղերով փակել է հարևանի տան մուտքը. Պատկան մարմինները խոնարհաբար լռում են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն քանի օր է Երևան քաղաքի Չոլակյան 22 տան բազմազանդամ ընտանիքի անդամների համար փակվել է իրենց տուն մտնելու համար հիմնական մուտքի դուռը:
Այդ քայլի հեղինակը ըստ ընտանիքի անդամների իրենց հարևան Նառա Ասլանյանն է, ով փորձում է տիրանալ այդ հողակտորին, որը կադաստրային քարտեզով համարվում է ընդհանուր օգտագործման տարածք:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում տան սեփականատերը՝ Լիլյա Գևորգյանը, մետաղյա ճաղերի այն կողմից, ասաց, որ իրենք խնդրի վերաբերյալ դիմել են տարածքային ոստիկանության բաժին, Երևանի քաղաքապետարան, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, բայց միայն քաղաքապետարանից են այսօր ներկայացուցիչներ եկել, սակայն ոչ մի հուսադրող պատասխան չեն տվել, իսկ մյուսները կամ խոնարհաբար լռում են, կամ էլ ջայլամի քաղաքականություն են վարում:
Ըստ մեր զրուցակցի նման բան եղել է մեկ տարի առաջ էլ, սակայն այն ժամանակ իր երջանկահիշատակ ամուսինը ճաղերը պոկել ու բացել է ճանապարհը, ինչի համար էլ նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել:
Տանտիրոջ որդին էլ հավելեց, որ տիկին Նառան իրենց ասել է, իբր բոլորը տեղյակ են, և ինքն ինչ ուզի՝ կարող անել:
Նրանք խնդրեցին իրավապահ մարմինների անհապաղ արձագանքը, քանի դեռ բետոնապատում չի կատարվել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+