211652_close_icon
views-count7986 դիտում article-date 14:58 09-03-2015

Երևանում շենքի բնակիչները տևական ժամանակ է՝ պայքարում են արհեստական ջրհեղեղ ստեղծող հարևանի դեմ, իսկ պատկան մարմինները «ջուր են ծեծում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոտ 1 տարի է՝ Երևանի Ռուբինյանց 2/3 շենքի բնակիչները պայքարում են թիվ 65 բնակարանի բնակիչ Աստղիկ Խաչատրյանի դեմ, ով, ըստ բնակիչների, 1 տարի շարունակ չի պատրաստվում իր տան վնասված կոյուղու խողովակը վերանորոգել և արձագանքել բնակիչների բողոքներին, ինչը դարձել է 3 բնակարանների ավերվելու պատճառ: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նշված շենքի բնակիչները և արդարացիորեն բարձրաձայնեցին, թե արդեն չգիտեն՝ ում դիմեն, որպեսզի հարևանը դուռը բացի և թողնի, որ փականակագործը վերանորոգի վնասված խողովակը: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը նշված խնդրի շուրջ ներկայացնում է շենքի թիվ 63 բնակարանի բնակիչ, 54-ամյա Մանյա Մկրտչյանի դիմում-բողոքը, որը ներկայացնում ենք ստորև. Մեր բողոքի էությունը հետևյալն է. ես՝ 54-ամյա Մանյա Մկրտչյանս, բնակվում եմ Ռուբինյանց 2/3 շենքի թիվ 63 բնակարանում: Նույն շենքի թիվ 65 բնակարանը տեղակայված է անմիջապես իմ բնակարանի վերևում և այնտեղից տարբեր տարիների ընթացքում տեղի էր ունենում ջրի արտահոսք դեպի իմ բնակարան: Նախկինում դրանք կրում էին էպիզոդիկ բնույթ, սակայն 2014թ. ապրիլ ամսից կրում են մշտական բնույթ մինչ օրս՝ պատճառելով զգալի վնաս իմ բնակարանին: Բազմիցս փորձել ենք խնդիրը լուծել մեր ուժերով, սակայն վերոհիշյալ հարևանը՝ իր ընտանիքի մնացած անդամներով հանդերձ, կատեգորիկ հրաժարվում է բացել դուռը մեր և ընդհանրապես որևէ մեկի առաջ, հրաժարվում էր ներս թողել մեզ և որևէ փականագործի, թեև փականագործի համար պատրաստ էինք վճարել մենք: Ստիպված դիմեցինք ոստիկանություն: Ոստիկանությունը հանձնարարեց թաղային ոստիկանին զբաղվել այդ հարցով, սակայն նրա առաջ նույնպես դուռ չէին բացում: Տեսնելով մեր առաստաղից ջրի ակտիվ կաթոցները և համոզվելով, որ տանը լինելով դուռը չեն բացում, խորհուրդ տվեցին դիմել թաղապետարան և համատիրություն, որպեսզի կազմվի վնասի գրանցման ակտ, որից հետո դիմել դատարան: Երկու անգամ դիմել ենք համատիրություն և թաղապետարան, սակայն արդյունքը նույնն էր. վերոհիշյալ հարևանը կտրուկ մերժում էր համագործակցել այդ կառույցների հետ ևս: Ստիպված դիմեցինք լիցենզավորված կազմակերպության, որը նույնպես փաստեց ջրի հոսքի առկայությունը, գնահատեց պատճառված նյութական վնասը, և քաղաքացիական հայցով հուլիսին դիմեցինք դատարան, դատը նշանակվել էր 2014թ. սեպտեմբերի 30-ին, սակայն դատավորի հոր մահվան պատճառով դատը հետաձգվել էր մինչև 2015թ. փետրվարի 2-ը: Այդ ամիսների ընթացքում ջրի հոսքը չի դադարել և ոչ մի օր, և պատի միջով արդեն անցել է իմ ներքևի հարևանների տուն (թիվ 61 և 59բն.)՝ վնասելով նաև նրանց բնակարանները: Ասեմ ավելին, ելնելով անվտանգությունից, պատի թրջված հատվածի շրջանում անցնող էլեկտրալարերը մենք հանել ենք և մեկուսացրել, փոխել ենք լույսի անջատիչի տեղը, քանի որ հին անջատիչը ամբողջությամբ գտնվում է թրջված պատի մեջ: Սակայն այդ տեղամասով անցնում է նաև գազատար խողովակը և կա ռեալ վտանգ, որ մշտական խոնավության մեջ գտնվելով՝ այն կարող է վնասվել և դառնալ գազի արտահոսի ու վթարի պատճառ: Վերջապես, 2015թ. փետրվարի 2-ին տեղի ունեցավ դատական պրոցեսը, իսկ փետրվարի 11-ին կայացվեց հայցը բավարարելու դատավճիռը: Չնայած վերը նշված ամբողջ գործընթացներին, ջրի կաթոցը շարունակվում է մինչ օրս՝ շարունակելով ավելացնել և խորացնել պատճառվող վնասի չափերը և վնասելով նաև ներքևի հարևաններիս բնակարանները: Դիմեցինք դատախազություն, որը գործը հանձնարարեց Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությանը: Մեր ունեցած տեղեկություններով գործն ընթացի մեջ է, գործը քննող քննիչը և այլ ոստիկաններ այցելել են մեր և մյուս տուժված հարևանների տուն, տեսել և արձանագրել են առկա ջրի հոսքը, սակայն վերոհիշյալ հարևանները նրանց դեմ նույնպես դուռ չեն բացել: Ընդ որում, ջրի հոսքը համառորեն շարունակվում է, ստեղծված իրավիճակը կարելի է կոչել արդեն վթարային, իսկ դատարանի քաշքշուկների դեպքում կարծում եմ խնդիրն արդեն կանցնի արտակարգ իրավիճակների նախարարության կոմպետենցիայի տակ: Նշված «արատավոր օղակից» դուրս գալու ելքի փնտրտուքների ճանապարհին արդեն ստիպված դիմեցինք նաև ԶԼՄ-ների օգնությանը, որպեսզի կոմպետենտ օրգանները հասկանան հարցի լրջությունը»: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր