211652_close_icon
views-count1882 դիտում article-date 23:42 17-09-2021

Հայ բռնցքամարտիկները մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու բանակայինների աշխարհի առաջնությանը

Հայ բռնցքամարտիկները մարզիչներ Արթուր Մելքումյանի և Պավլիկ Ղարսլյանի գլխավորությամբ մեկնել են Մոսկվա, որտեղ կմասնակցեն բանակայնինների աշխարհի առաջնությանը:

Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 18-ից 25-ը։

Մարզական այս ստուգատեսին Հայաստանի դրոշի ներքո հանդես կգան 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 64 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, 81 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Նմանատիպ նյութեր