Հայ բռնցքամարտիկները նախապատրաստվում են կանանց աշխարհի առաջնությանը
Կանանց աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնելու են 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը: Այս օրերին կանանց ընտրանին համատեղ մարզումներ է անցկացնում տղամարդկանց հավաքականի հետ:
Ինչպես ՀԱՕԿ պաշտոնական կայքին ասել է կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Հարություն Նազարյանը՝ աղջիկները լավ մարզավիճակում են և մարտական են տրամադրված:
«Մեկնում ենք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հույսով: Տղաների հետ մարզվելը շատ արդյունավետ է: Նրանք օգնում են աղջիկներին նաև իրենց փորձով: Թե ինչ կլինի Աստանայում՝ ռինգը ցույց կտա»,- նշել է Նազարյանը:
Աշխարհի առաջնությանը յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:
Առաջնությունը կկայանա մայիսի 15-28-ը: