211652_close_icon
views-count21899 դիտում article-date 19:47 17-09-2021

Պարտադրված ենք չեղարկել ՌԴ իշխող կուսակցության հրավերով Ռոբերտ Քոչարյանի այցը Մոսկվա. դատարանը մերժել է նրա մեկնումն արտերկիր. սա քինախնդրության դրսևորում է. «Հայաստան» դաշինք

Ինչպես հայտնի է, ՌԴ իշխող կուսակցությունը՝ «Եդինայա Ռոսիան», շուրջ մեկ շաբաթ առաջ Մոսկվա այցելելու հրավեր էր ուղարկել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը:

«Ակնկալվում էր, որ սեպտեմբերի 19-ին մեկնարկող այցի ընթացքում ռուսական կողմի հետ կքննարկվեին ոչ միայն միջկուսակցական համագործակցության, այլեւ լայն շրջանակի այլ հարցեր։ Սակայն ՀՀ առաջին ատյանի դատարանն մերժեց արտոնել Ռոբերտ Քոչարյանի մեկնումն արտերկիր։ Մենք պարտադրված ենք չեղարկել այցը։ Դատարանի կողմից մերժման որեւէ իրավական պատճառ չկար, քանի որ Նախագահ Քոչարյանն արդեն մի քանի անգամ մեկնել է Մոսկվա, եւ դատարանը որևէ խնդիր չի արձանագրել։ Ականատեսն ենք դատարանի վրա իշխանության հերթական ճնշման, ինչն ուղղված է «Հայաստան» դաշինքի քաղաքական գործունեության սահմանափակմանը։

Տեղի ունեցողը, գնահատում ենք որպես իշխանության նեղ անձնական քինախնդրության հերթական դրսեւորում եւ պետական մտածելակերպի կատարյալ բացակայության նոր ապացույց»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր