11394 դիտում
09:31 17-09-2021
ԱՀԿ-ն կասեցրել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հաստատումը․ «Ամերիկայի ձայն»
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ռուսական Sputnik V կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հաստատումը կասեցվել է՝ մինչև կրկին չստուգվի Sputnik V արտադրող ձեռնարկությունը։ Այս մասին հայտարարել է Պանամերիկյան առողջապահական կազմակերպության ղեկավարի տեղակալ Ժարբաս Բարբոսան: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ըստ նրա՝ պատվաստանյութ արտադրողները պետք է հաստատեն, որ պատվաստանյութեր արտադրող ձեռնարկությունը համապատասխանում են արտադրության լավ չափանիշներին: Արտակարգ օգտագործման Sputnik V պատվաստանյութի հաստատման գործընթացը կասեցվել է, քանի որ Sputnik V արտադրող ձեռնարկություններից մեկում ստուգման ընթացքում բացահայտվել է, որ պատվաստանյութի արտադրությունը չի համապատասխանում արտադրության որոշակի չափանիշներին, հայտնել է Բարբոսան:
Պանամերիկյան առողջապահական կազմակերպությունը միջազգային գործակալություն է ամերիկյան մայրցամաքում, որը չունի դեղեր հաստատելու լիազորություններ, բայց գործում է որպես ԱՀԿ-ի տարածաշրջանային մարմին:
Հունիսի կեսերին ԱՀԿ փորձագիտական խումբը խախտումներ է հայտնաբերել Ուֆայի Sputnik V արտադրող ձեռնարկությունում: Խնդիրը կապված էր շրջակա միջավայրի պահպանության և արտանետումների մոնիտորինգի հետ: Այլ ձեռնարկությունների վերաբերյալ փորձագետները մեկնաբանություններ չունեին: ԱՀԿ-ն մտահոգություն հայտնեց վերոհիշյալ ձեռնարկությունում արտադրության և որակի վերահսկման գործընթացներում հայտնաբերված մի շարք խախտումների կապակցությամբ:
Տեսչական եզրակացություններն ուղարկվել են պատվաստանյութ արտադրողին, այն մշակողին և Ռուսաստանի կարգավորող մարմիններին: Sputnik V-ն արտադրվում է Ռուսաստանում 7 ձեռնարկությունների կողմից:

Նմանատիպ նյութեր
2809 դիտում
11:43 28-11-2020
ԱՀԿ-ն պատրաստվում է գնահատել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը
2521 դիտում
14:00 10-01-2021
Bloomberg-ը հաստատել է «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի արդյունավետությունը
3466 դիտում
11:45 08-04-2021
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին՝ 15 հազար չափաբաժին խմբաքանակն առաքվել է Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1321 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1486 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1255 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»