Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին՝ 15 հազար չափաբաժին խմբաքանակն առաքվել է Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստան է առաքվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, որը դիմավորել են Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Պավել Կուրոչկինը եւ ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: Երևանում ներկա էր նաև «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Անդրանիկ Արզումանյանը:
«Այսօր մենք Զվարթնոց օդանավակայանում դիմավորել ենք հայկական կողմի ձեռք բերած «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այն Հայաստանում ստացված 15 հազար չաբաբաժինն է: Դա կուղղվի ռիսկի խմբում գտնվող մարդկանց պատվաստմանը», - ասել է Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը:
Խորհրդականը նշել է, որ սա նախորդ տարի սկիզբ առած պանդեմիայի ընթացքում ՌԴ-ի կողմից ՀՀ-ին տրամադրված լայնամասշտաբ աջակցության շարունակությունն է:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
В Ереване этой ночью приземлился самолёт из Москвы, на борту которого к нам доставили партию российской вакцины от...
Posted by Россотрудничество в Ереване on 2021 թ. ապրիլի 7, չորեքշաբթի