211652_close_icon
views-count2596 դիտում article-date 16:08 16-09-2021

Էլեկտրական սարքով մի քանի տասնյակ ձուկ էր որսացել. Գուգարքի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 13-ի երեկոյան ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Շահումյան գյուղի վարչական տարածքում կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա:

Իրավապահները տեղեկություն ունեին, որ մեքենայում ապօրինի որսած ձուկ կա: Վանաձորցի 67-ամյա վարորդը չժխտեց այդ փաստը, նաև հայտնեց, որ ժամը 13-ի սահմաններում Անտառաշեն գյուղի տարածքում էլեկտրական ինքնաշեն սարքով գետից բռնել է կարմրախայտ, ձուկն էլ, սարքն էլ մեքենայի բեռնախցում են:

Տղամարդը հրավիրվեց ոստիկանության Գուգարքի բաժին, մեքենան տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունում տղամարդը ներկայացրեց ինքնաշեն սարքը, մարտկոցներ ու ցանցեր, նաև բռնած 44 ձուկը:
Նշանակվել է մասնագիտական ստուգում, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր