211652_close_icon
views-count1421 դիտում article-date 23:04 15-09-2021

Բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված ամենօրյա ստուգայցերը շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետարանը ոստիկանության աջակցությամբ շարունակում է բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված ամենօրյա ստուգայցերը:

Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը՝ շատ քաղաքացիներ դեռ շարունակում են առևտրական կետեր դնել մայթերին ու չնախատեսված այլ վայրերում: Երևանյան փողոցների ու մայթերի տեսքը փչացնելուց բացի, ապօրինի բացօթյա առևտուրը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև մարդու առողջության համար:

Գործընթացը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի խնդիրը վերջնական լուծում ստանա:

Ստուգայցերի շրջանակում տարհանվել են նաև փողոցային առևտրի համար օգտագործվող ավտոմեքենաներ:
 
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր