211652_close_icon
views-count1948 դիտում article-date 17:30 15-09-2021

Չեմպիոնների լիգա. Այսօր կկայանա հանդիպում. թոփ-հանդիպումների պակաս չի լինելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի երկրորդ խաղային օրը կկայանա ևս 8 հանդիպում:
 
Ուշագրավ դիմակայությունների պակաս չկա. Գվարդիոլայի «Սիթին» տանը կքննի «Լայպցիգին», համաշխարհային աստղերի հավաքածու ունեցող ՊՍԺ-ն Բելգիայում կփորձի ցույց տալ իր ամբիցիաների լրջությունը:
 
«Լիվերպուլն» ընդունելու է Իտալիայի առաջնությունում փայլուն մեկնարկած և իր հեղինակությունը վերականգնելու ճանապարհին գտնվող «Միլանին», Մադրիդի «Ատլետիկոն» ամուր ընկույզ հանդիսացող «Պորտուի» հետ է հանդիպելու:
 
Առաջին անգամ մրցաշարում հանդես եկող մոլդովական «Շերիֆը» կընդունի իր հարևանին՝ ուկրաինական «Շախտյորին», դե, իսկ Միլանում Իտալիայի չեմպիոն «Ինտերը» թոփ-մրցակցի՝ Մադրիդի «Ռեալի» հետ իր ուժերը կչափի: Սպասվում է հետաքրքիր երեկո:
 
Չեմպիոնների լիգա
 
A խումբ
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Լայպցիգ» (Գերմանիա)՝ 23։00
«Բրյուգե» (Բելգիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 23։00
 
B խումբ
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Միլան» (Իտալիա)՝ 23։00
«Ատլետիկո» (Իսպանիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 23։00
 
C խումբ
«Բեշիքթաշ» (Թուրքիա) - «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)՝ 20։45
«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Այաքս» (Նիդերլանդներ)՝ 23։00
 
D խումբ
«Ինտեր» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 23։00
«Շերիֆ» (Մոլդովա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 20։45
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր