2392 դիտում
18:18 13-09-2021
Հադրութի շրջանից հայտնաբերվել է զոհված զինծառայողների ևս 2 աճյուն
Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում որոնողական աշխատանքների շնորհիվ հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով են ընթացել։
Հայտնաբերված 2 աճյունների ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում, փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1665 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Նմանատիպ նյութեր
1605 դիտում
12:00 08-01-2021
Նախօրեին Հադրութի շրջանից 6 զինծառայողի աճյուն է դուրս բերվել, նրանց ինքնությունը հայտնի է․ Արցախի ԱԻՊԾ․ NEWS.am
Այս բաժնից
532 դիտում
14:20 26-04-2024
Եղանակը Հայաստանում
733 դիտում
13:36 26-04-2024
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան