1046 դիտում
10:24 25-01-2021
Հունվարի 24-ին Վարանդայի՝ Ֆիզուլիի շրջանից և Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից հայտնաբերվել է ևս 2 աճյուն, մեկը՝ նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձ է. Արցախի ԱԻՊԾ
Նոյեմբերի 9-ին հրադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունից հետո՝ 2020թվ. նոյեմբերի 13-ից հայկական ու ադրբեջանական կողմը մինչ այսօր շարունակում են զոհված զինծառայողների աճյունների որոնման և փոխանակման աշխատանքները: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
Երեկ, հունվարի 24-ին որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, մեկը՝ Վարանդայի /Ֆիզուլի/ շրջանից, մյուսը՝ Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից: Վերջինս, նախնական տվյալներով քաղաքացիական անձ է:
Հայտնաբերված աճյունների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 24-ը, Արցախի փրկարարական ջոկատները հայտնաբերել են 1283 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, ովքեր տարբեր պատճառներով չեն լքել հարազատ տունը և այդ բնակավայրերն այժմ գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս: Վերջիններս կամ սպանվել են, կամ ռազմագործողությունների ընթացքում հրետակոծության պատճառով մահացել:
Նախնական տվյալներով 1268-ը զինվորականներ են կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորներ ու պահեստազորայիններ:
Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Վարանդայի/Ֆիզուլի/, Ջրականի/Ջաբրայիլ/ և Հադրութի շրջաններում, ինչպես նաև Մատաղիս ուղղությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նոյեմբերի 9-ին հրադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունից հետո՝ 2020թվ. նոյեմբերի 13-ից հայկական ու ադրբեջանական...
Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Воскресенье, 24 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
2114 դիտում
17:46 22-11-2021
Վարանդայի շրջանից hայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ
1768 դիտում
15:38 01-04-2021
Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս մեկ` նախնական տվյալներով, քաղաքացիական անձի աճյուն
1872 դիտում
12:00 08-01-2021
Նախօրեին Հադրութի շրջանից 6 զինծառայողի աճյուն է դուրս բերվել, նրանց ինքնությունը հայտնի է․ Արցախի ԱԻՊԾ․ NEWS.am
Այս բաժնից
493 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
667 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
670 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը