211652_close_icon
views-count1879 դիտում article-date 15:29 13-09-2021

Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-17-ն աշխատանքային այցով գտնվելու է Դուշանբեում

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի սեպտեմբերի 14-17-ը գտնվելու է Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում՝ կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով: 

Անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ:

Նմանատիպ նյութեր