211652_close_icon
views-count2523 դիտում article-date 19:28 10-09-2021

Մատաղիսում հայտնաբերվել է 2 հայ զինծառայողի աճյուն. նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր՝ սեպտեմբերի 10-ին, իրականացվել են հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիսում, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):

Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1662 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Նմանատիպ նյութեր