2198 դիտում
17:43 09-09-2021
44-օրյա պատերազմում վիրավորված և ամբուլատոր բուժում ստացողները աջակցության համար դիմումները պետք է ներկայացնեն սահմանված ժամկետում
Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով վիրավորված և ամբուլատոր պայմաններում բուժում ստացած անձինք ՀՀ կառավարության կողմից սահմանված 500.000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է՝ դիմումները հանձնեն հանձնաժողովին՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
«Դրամական օգնություն ստանալու համար շահառուները կարող են դիմել ԱՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտացված հանձնաժողովին կամ զանգահարել գերատեսչության թեժ գիծ՝ 30-03 կարճ համարին»,- նշում են գերատեսչությունից:
Ծրագրի մեկնարկը տրվել է սույն թվականի հուլիսի 5-ին:
Նմանատիպ նյութեր
1289 դիտում
14:54 23-06-2021
Միանվագ 500,000 դրամ օգնություն կտրվի պատերազմում վիրավորված և ամբուլատոր պայմաններում բուժում ստացած անձանց
Այս բաժնից
178 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
733 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան