211652_close_icon
views-count2039 դիտում article-date 21:00 07-09-2021

«Հիսուսի կատուն» գիրքը գերմանական HOTLIST-ի տարվա 10 ընտրված գրքերի շարքում է

Ժամանակակից գրող Գրիգի «Հիսուսի կատուն» գերմանական HOTLIST անկախ հրատարակիչների մրցույթի տարվա 10 ընտրված գրքերի շարքում է:

Սկզբում 179 գրքերից HOTLIST-ի հոգաբարձուների խորհուրդը ընտրել է 30 գիրք, որից հետո քվեարկության և ժյուրիի որոշմամբ ձևավորվել է տարվա գրքերի տասնյակը: 

Գիրքը, որի բնօրինակը հայերեն էր, գերմաներեն թարգմանել են Վիեբկե Զոլմանն ու Անահիտ Ավագյանը։ 

Հայերեն առաջին անգամ այն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, որի ջանքերով էլ գիրքը թարգմանվել է անգլերեն և գերմաներեն և հրատարակվել արտերկրում։

Հայաստանում Գրիգի պատմվածքների ժողովածուն մեծ պահանջարկ ունի, տարիներ շարունակ բեսթսելեր է։

«Հիսուսի կատուն» գրքում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից` գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից` աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ։ Դրանց համադրությամբ` Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր