1829 դիտում
23:14 06-09-2021
ՊԵԿ-ն ամփոփել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման արդյունքները
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր 2021 թվականի օգոստոսի 31-ը):
Միջոցառման նպատակն էր օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի Հանրապետության տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը:
Միջոցառումն իրականացվել է շուրջ մեկ տարի` 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի
հունիսը ներառյալ: Այդ ընթացքում ՊԵԿ-ը յուրաքանչյուր ամիս ուսումնասիրել է միջոցառման
պոտենցիալ շահառու հանդիսացող տնտեսվարողների գործունեության բազմաթիվ ցուցանիշները (աշխատատեղերի թվաքանակ, իրացման շրջանառություններ և այլն), որի արդյունքում 1421 տնտեսվարող սուբյեկտների տրամադրվել է շուրջ 6 մլրդ. դրամի աջակցություն:
Միջոցառման շահառու հանդիսացած և աջակցություն ստացած սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունն՝ այստեղ:

Նմանատիպ նյութեր
1618 դիտում
16:39 06-09-2021
ՊԵԿ-ն ամփոփել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման արդյունքները
982 դիտում
17:14 12-05-2020
ՊԵԿ-ն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման արդյունքները