211652_close_icon
views-count1618 դիտում article-date 16:39 06-09-2021

ՊԵԿ-ն ամփոփել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման արդյունքները

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր 2021 թվականի օգոստոսի 31-ը):

Միջոցառման նպատակն էր օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի Հանրապետության տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը:

Միջոցառումն իրականացվել է շուրջ մեկ տարի` 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հունիսը ներառյալ: Այդ ընթացքում ՊԵԿ-ը  յուրաքանչյուր ամիս ուսումնասիրել է միջոցառման պոտենցիալ շահառու հանդիսացող տնտեսվարողների գործունեության բազմաթիվ ցուցանիշները (աշխատատեղերի թվաքանակ, իրացման շրջանառություններ և այլն), որի արդյունքում  1421 տնտեսվարող սուբյեկտների տրամադրվել է շուրջ 6 մլրդ. դրամի աջակցություն:

Նմանատիպ նյութեր