211652_close_icon
views-count2907 դիտում article-date 18:50 05-09-2021

Պետք է սովորենք պաշտպանել մեր երկիրը․ Բացի մեզանից, ոչ ոք չի պաշտպանի.Արշակ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եռամսյա հավաքների մասնակիցների ինտենսիվ մարզումները շարունակվում են։ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը եռամսյա հավաքների մասնակիցներին կոչ է արել անել հնարավորը վերապատրաստման գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար:

Ինչպես հաղորդում է Զինուժ մեդիան, այդ մասին նա հայտարարել է հավաքներին մասնակցող պահեստազորայիններին այցելության ժամանակ: Կարապետյանը հիշեցրել է, որ Հայաստանի զինված ուժերը սահմանների անվտանգության երաշխավորներն են եւ նրանց մարտական պատրաստությունից է կախված երկրի խաղաղ ապագան:

«Մենք պետք է սովորենք, որ անհրաժեշտության դեպքում կարողանանք պաշտպանել մեր երկիրը։ Բացի մեզանից, ոչ ոք չի պաշտպանի, մնացածը լավագույն դեպքում կարող են օգնել։ Մեր երկրի պաշտպանները մենք ենք», – ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը ։

Մանրամասները՝ տեսանյութում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր