8375 դիտում
13:45 27-06-2015
«Զրելիշ նե բուդետ». հանգստացեք, սա իմ երկիրն է եւ մեզանից պետք չէ այն պաշտպանել. Վլադիմիր Գասպարյան
Ես պատրաստ եմ նրան, որ իմ ուղղությամբ քարը նետել են եւ պատրաստ եմ նաեւ այդ քարերը հավաքելուն: Ես գնդակի միջով ճանապարհ անցած մարդ եմ եւ անընդհատ պատրաստ եմ ամեն ինչի, բայց չի կարելի հանդուրժել, որ երիտասարդներին պղտորեն այն մարդիկ, ովքեր այս երկիրը, այս քաղաքը չեն սիրում: Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե երեկ իր ուղղությամբ էլ էին քար նետում:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ոստիկանապետից նաեւ հետաքրքվեցին, թե ոստիկանությունը որքան կսպասի, ինչին ի պատասխան արձագանքեց. «Ես կողմնակից եմ նրան, որ բոլոր լուծումները լինեն քաղաքակիրթ ձեւով եւ ստիպված ոստիկանության հերթը չհասնի: Դա ցանկացած ոստիկանի երազանքն է, ինչպես ցանկացած զինվորականի, որ չի ցանկանում պատերազմ»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկո՞ւմ է իրավիճակը, ինչին ոստիկանապետը պատասխանեց. «Այդ մոտեցումները որոշակի հիմքեր ունեն: Ոստիկանապետը գործառույթներ ունի. կա օրինախախտում, պետք է կասեցնի, չկա օրինախախտում, սպասարկում է, որ ոչ ոք իրար չանհանգստացնի»:
Նա նաեւ պաշտոնապես հայտարարեց, որ ոստիկանության մեջ սադրիչներ չկան:
Ռուս լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե ինչու է ոստիկանական նոր տեխնիկա բերվել եւ հիշեցրեց, որ երեկ ոստիկանապետը երդվել է, որ ուժ չի կիրառվի, ինչին էլ ի պատասխան Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Դա մեր աշխատանքային տեխնիկան է: Սա իմ երկիրն է եւ մեզանից պետք չէ այն պաշտպանել: Ու միշտ պահպանում եմ իմ խոսքը»:
Ոստիկանապետը անդրադարձավ նաեւ հոգեւորականների, հայտնիների եւ քաղաքական գործիչների կողմից ոստիկանների եւ ցուցարարների միջեւ կենդանի պատին եւ ասաց, որ եթե որպես դեկորացիա է, ապա արդյունավետ չէ, իսկ եթե սրտացավությամբ են եկել, պետք է իրենց փորձը տան երիտասարդներին, որ ոչինչ չխառնվի եւ անցանկալի երեւույթներ չլինեն:
Դիտարկմանը, թե ինչ ցույց տվեցին այս օրերը՝ դեկորացիայի՞ համար էր այդ պատը, թե՞ ոչ, ասաց. «Տեղ-տեղ»:
Դիմելով ոստիկաններին՝ Վլադիմիր Գասպարյանը հորդորեց. «Երեխեք ջան, շաբաթ օր է, հանգստացեք, ոչ ոք չի պատրաստվում ոչ ոքի վախեցնել: «Զրելիշ նե բուդետ»:
Նմանատիպ նյութեր
2907 դիտում
18:50 05-09-2021
Պետք է սովորենք պաշտպանել մեր երկիրը․ Բացի մեզանից, ոչ ոք չի պաշտպանի.Արշակ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
970 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան