Խաղաղապահներն ապահովել են ԼՂ-ում բջջային կապի և ինտերնետի վերականգնման աշխատանքների անվտանգությունը
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների մոտ 5 հազար բնակիչների համար բջջային կապի և ինտերնետի վերականգնման աշխատանքների անվտանգությունը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
Մարտակերտի շրջանում՝ կողմերի սահմանազատման գծի մերձակայքում, հեռահաղորդակցային ցանցերի աշխատակիցները ռուսական խաղաղապահների հսկողության ներքո վերանորոգման-վերականգնողական աշխատանքներ են իրականացրել: