211652_close_icon
views-count1326 դիտում article-date 20:20 03-09-2021

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամները հանդիպել են «Հայրենիք» շարժման ակտիվիստների հետ

Սեպտեմբերի 3-ին ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամները հանդիպել են «Հայրենիք» շարժման ակտիվիստների հետ: Նրանք ներկայացրել են ընդդիմությունից ունեցած իրենց ակնկալիքները,խոսել են երկրի առջև ծառացած խնդիրներից:

Շարժման համակարգող Վահրամ Գևորգյանի խոսքով անհրաժեշտ  է ունենալ ազգային օրակարգ:Ժողովրդական շարժման անհրաժեշտություն են տեսնում,ազգային գաղափարախոսության շուրջ պիտի համախմբել ժողովրդին:Առաջարկում են հրաժարվել քաղաքական աստառներից,ուժերը մեկտեղել հանուն վիրավոր հայրենիքի վերականգնման:

«Արդարություն» խմբակցության անդամները ներկայացրին խորհրդարանական գործունեության շրջանակներում իրականացրած աշխատանքը և համագործակցության պատրաստակամություն հայտնեցին:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 

Նմանատիպ նյութեր